«Ուզում եմ մարդիկ լինեն առաջվանը, բայց հասկանում եմ՝ հնարավոր չէ»․ Լիլիթ Կարապետյան

19:41   19 փետրվարի, 2022

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

274040846_953781085267972_4088502264456658398_n(1).jpg (205 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է հետաքրքիր նախշերով, սեւ-սպիտակ գույներ համադրությամբ կոմբինեզոն։ Լիլիթը ոճային վարսահարդարմամբ է, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Նրա կերպարն ամբողջացնում են մանուշակագույն ականջօղերը։ «Ուզում եմ մարդիկ լինեն առաջվանը, բայց հասկանում եմ, որ հնարավոր չէ։ Առողջ եղեք», - հրապարակումը մակագրել է երգչուհին։

272290991_1078634929657105_3947254366303403385_n(1).jpg (124 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին կերպարանք էր ընդունել նստած։ Նա կրում էր սեւ գույնի զգեստ, ինչն ընդգծել էր սլացիկ ոտքերը։ Լիլիթն արձակել էր մազերը, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել էր Պյութագորասին՝ գրելով․ «Մի վազիր երջանկության հետեւից. այն միշտ գտնվում է քո ներսում»:



© NEWS.am STYLE