Թագավորական ընտանիքը Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի երեխաներին կկարողանա տեսնել միայն դատարանի որոշումից հետո

10:14   20 փետրվարի, 2022

Արքայազն Հարին շատ է ցանկանում այցելել Մեծ Բրիտանիայում ապրող իր ընկերներին եւ ընտանիքի անդամներին, սակայն «իրեն անվտանգ չի զգում»: Այս դիրքորոշումը Լոնդոնում դատարանին հայտնել է Սասեքսի դուքսի իրավաբանական թիմը։ Փաստաբանների նոր հայտարարություններն արվել են թագավորական դատարանում լսումների նախաշեմին, որոնք պլանավորված էին հունվարին Հարիի կողմից միջնորդագիր ներկայացնելուց հետո։ Իրավաբանը հայտարարել է, որ արքայազնը ցանկանում է կնոջն ու իր երեխաներին՝ Արչիին եւ 8 ամսական դստերը՝ Լիլիբեթին, հյուր բերել ԱՄՆ-ից, բայց նրանք «չեն կարող դա անել», քանի որ «չափազանց վտանգավոր է»:

«Ինքնին հասկանալի է, որ իմ դիմումատուն ցանկանում է վերադառնալ. հանդիպել ընտանիքի եւ ընկերների հետ ու շարունակել աջակցել բարեգործական կազմակերպություններին, որոնք այնքան մոտ են նրա սրտին: Նախեւառաջ սա նրա տունն է եւ միշտ կլինի», - ասել է փաստաբանը։ Ներքին գործերի նախարարության կողմից ուրբաթ օրը տարածված հիմնական փաստարկը ցույց է տվել, որ Հարին շարունակում է պնդել, թե իր անձնական պաշտպանությունը պետք է դիտարկվի «անհատական հիմունքներով»՝ «բացառիկ կարգավիճակի» պատճառով:

Ակնկալվում է, որ դատավորը որոշում կկայացնի փոքր-ինչ ուշ՝ սպասելով ավելի մանրամասն տեղեկությունների, ներառյալ վկաների ցուցմունքները, որոնք կմնան գաղտնի:

Հունվարյան հանրագրում Հարին պնդում էր, որ իր ընտանիքը «ենթարկվել է լավ փաստագրված ծայրահեղական սպառնալիքների» եւ ցանկանում էր դատի տալ բրիտանական կառավարությանը, եթե այն լրացուցիչ անվտանգություն չապահովի իր եւ իր ընտանիքի համար (թեեւ նա արդեն վճարում է իր անձնական անվտանգությունն ապահովող թիկնապահական թիմի համար):

«Դուքսն առաջարկել է անձամբ վճարել 2020 թվականի հունվարին Սանդրինհեմում իր եւ իր ընտանիքի համար Մեծ Բրիտանիայի ոստիկանության պաշտպանության համար, - ասված է հայտարարության մեջ: - Այդ առաջարկը մերժվեց։ Նա նախկինի պես պատրաստ է ծածկել անվտանգության ծախսերը, որպեսզի չխեղդի Բրիտանական հարկատուներին»։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE