Bearded Bearbrick-ը Կառլ Լագերֆելդի հետ համագործակցության ընթացքում ստեղծված արձանիկների հավաքածու կթողարկի (ֆոտո)

12:02   20 փետրվարի, 2022

Վերջին համագործակցությունը, որը Կառլ Լագերֆելդը հաստատել է մահվանից առաջ՝ 2019 թվականին, Bearded Bearbrick ապրանքանիշի խաղալիքների բրենդի հետ է եղել: Արջի արձանիկը պատրաստված է դիզայների նմանությամբ՝ կաշվե բաճկոնով, փողկապով եւ մորուքով: Այս մասին հայտնում է WWD-ն։

247814995_1288825274923355_3817666538744343621_n.jpg (234 KB)

Խաղալիքը վաճառքի է հանվել փետրվարի 19-ին՝ Լագերֆելդի մահվան 3-րդ տարելիցին: Արձանիկի թողարկման նախաձեռնողը մոդել եւ դիզայների նախկին թիկնապահ Սեբաստիան Ժոնդոն է:

255546589_585476652677240_4040945266342858109_n.jpg (214 KB)

The Kaiser անունով արձանիկը թողարկվել է սահմանափակ քանակով՝ 1999 հատ։ Առաջին 500 օրինակները կարժենան 4490 եվրո, տեսականու մնացած մասը դեռ գնահատված չէ։ Փարիզի Սեն-Ժերմեն բուլվարում Կառլ Լագերֆելդի առաջատար խանութը կդառնա միակ վայրը, որտեղ հնարավոր կլինի խաղալիքներ ձեռք բերել: Դրա ցուցափեղկերն արդեն ձեւավորված են կոլաբորացիայի ոճով։

Աղբյուրը՝ Buro247.ru



© NEWS.am STYLE