Գիտեի՞ք արդյոք. «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:02   20 փետրվարի, 2022

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Յոախիմ Ռյոնինգի և Էսպեն Սանդբերգի  «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի մասին է (2017թ.)։

Եվ այսպես…

f1 (1).jpg (96 KB)

1.Ֆիլմի ռեժիսորի աթոռի համար դիտարկվում էին Ֆրեդրիկ Բոնդը, Թիմ Բարթոնը, Ալֆոնսո Կուարոնը, Շոն Լևին, Սեմ Ռայմին, Ռուպերտ Սանդերսը և Քրիս Վեյցը։

2.Հենրիի դերի թեկնածուներն էին Անսել Էլգորթը, Բրենթոն Թուեյթսը, Տարոն Էջերթոնը, Ջորջ Մաքքեյը և Սեմ Քիլին։ Ի վերջո, ընտրվեց  Թուեյթսը:

3.Ավստրալիայում նկարահանումների ժամանակ Ջոնի Դեփը վնասել է ձեռքը և ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ։

4.Կարինայի դերի համար դիտարկվել են Լյուսի Բոյնթոնը, Գաբրիելա Ուայլդը, Ջեննա Թիամը, Կայա Սկոդելարիոն և Ալեքսանդրա Դոուլինգը։ Արդյունքում որոշվեց, որ Քայա Սկոդելարիոն լավագույնս համապատասխանում է այդ դերին։

f2 (1).jpg (102 KB)

5.Խրոնոմետրաժի առումով այս մասը ֆրանշիզայի ամենակարճն է։

6.Քրիստոֆ Վալցը բանակցություններ էր վարում ֆիլմի անտոգանիստի դերի համար, բայց, ի վերջո, հրաժարվեց: Հակառակորդի դերում հանդես եկավ Խավիեր Բարդեմը։

7.Օռլանդո Բլումը և Կիրա Նայթլին վերադարձան Ուիլյամ Թերների և Էլիզաբեթ Սուոնի դերերին։

8.Ռեժիսոր Յոախիմ Ռյոնինգի երկու երեխաները նկարահանվել են ֆիլմում։

f3 (1).jpg (134 KB)

9.Նկարահանող խումբը փորձում էր պաշտպանվել երկրպագուների ներկայությունից, ուստի ֆիլմով հետաքրքրված բոլոր մարդկանց ասվում էր, որ նկարահանվում է «Հերշել» ֆիլմը։

10.Որոշ երկրներում ֆիլմը թողարկվել է «Կարիբյան ծովի ծովահենները. Սալազարի վրեժը» վերնագրով։

11.230 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 794 միլիոն դոլար:

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE