15:32 20 փետրվարի, 2022Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որոնցում կերպարանք է ընդունել հմայիչ ու առօրյա կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Պրահայում։ Դերասանուհին կրում է վարդագույն բոդի, կանաչ երանգի կոստյում, որոնք էլ համադրել է սպարտային կոշիկների հետ։ Նրա մազերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Կյանքի գույները … Ես կրկին լիցքավորված եմ էներգիայով», - հրապարակումը մակագրել է Իննան։
Օրերս տեղադրված կադրերում Իննան վարդագույն բոդի էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արեւային ակնոց ընտրել։ «Մեկնելուս նախորդ օրը արագ ստեղծագործեցինք: Իհարկե, լրիվ այլ բան էինք ուզում ստանալ, բայց այն, ինչ իրականում ստացանք, հրապարակման ենթակա չէ, այլ այսուհետ մեծ տեղ ունի իմ արխիվում, և գուցե սենյակիս պատին։ Ինչևէ, նյութի մի չնչին հատվածն այստեղ եմ թողնում»,- գրել էր Իննան: