Բնական կերպար․ Ռոզի Ավետիսովան՝ առանց շպարի

21:49   20 փետրվարի, 2022

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որն այս շրջանում նկարահանվում է «Երդում» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

274174862_727444701994813_8758355376379509323_n.jpg (44 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում դերասանուհին առանց շպարի է։ Նրա մազերն արձակված են։ Ռոզին կրում է բաց երանգի բլուզ, սպիտակի եւ մոխրագույնի համադրությամբ վերարկու։ Հրապարակումը նա չի մակագրել։

272240257_462582435481805_8962013472208735336_n.jpg (154 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրն արվել էր Դիլիջանում։ Դերասանուհին կրում էր սեւ գույնի, երկար փքաբաճկոն, ինչը համադրել էր երկարաճիտների, բաց երանգի տաք գլխարկի հետ։ Ռոզին արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։  



© NEWS.am STYLE