Ջասթին Բիբերը վարակվել է կորոնավիրուսով

11:01   21 փետրվարի, 2022

Երգիչ Ջասթին Բիբերը վարակվել է COVID-19-ով եւ հետաձգել համերգը Լաս Վեգասում, հայտնում է TMZ-ն։

Երգչի ներկայացուցչի խոսքով՝ Բիբերն իրեն լավ է զգում։ Համերգը հատաձգվում է մինչեւ հունիսի 28։ Բիբերի հաջորդ համերգը ծրագրված է երեքշաբթի օրը եւ պետք է անց կացվի Արիզոնա նահանգում, սակայն այն, հավանաբար, եւս կչեղարկեն։

«Justice» համաշխարհային շրջագայությունը, որն ի սկզբանե ծրագրվում էր սկսել 2020թ․-ի մարտին, COVID-19-ի համավարակի հետեւանքով հետաձգվել է գրեթե երկու տարով։



© NEWS.am STYLE