«Ուկրաինայի ձայնը». Պոտապը Կատերինա Օֆլիյանի ելույթի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները (վիդեո)

12:12   21 փետրվարի, 2022

Ուրաինական «Голос країни» նախագծի 12-րդ եթերաշրջանի բեմում երգերի հեղինակ եւ կատարող Եկատերինա Օֆլիյանը կատարել է երգը, որը գրվել է Թինա Կարոլի համար։

ТСН-ի հաղորդմամբ՝ Կիեւ տեղափոխվելուց հետո նա գումար է վաստակել՝ ռադիոյի համար գովազդային երաժշտություն է գրել։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է իր երգերը գրել ու դրանք ուղարկել ուկրաինացի արտիստներին։ Նրա երգերը կատարում են KAZKA-ն, Թինա Կարոլը, Օլգա Բսուզովան, Յոլկան եւ այլք։ Ելույթի ընթացքում անսպասելիորեն բեմ է բարձրացել Կարոլը, որը նախկինում չէր տեսել իր հիթերի հեղինակին։ Նրանք միասին կատարել են «Найти своих» երգը, ինչի արդյունքում Պոտապը չի կարողացել զսպել արցունքները։

1071730_w_300.jpg (15 KB)

Երգչուհուն երկրորդ շանս են տվել Անդրեյ Մացոլան եւ Ալեքսանդրա Զարիցկայան (KAZKA)։

«Նա բազմաթիվ երգեր է գրել «KAZKA» խմբի եւ այլոց համար։ Պարզապես որոնեք, դուք շոկի կենթարկվեք։ Ես նրան ճանաչում եմ դեռ Խարկովից եւ նրա երկրպագուն եմ եղել։ Մենք նրան բաց չենք թողնի»,- նշել է Զարիցկայան։



© NEWS.am STYLE