2 միլիոն դոլար 24 ժամվա ընթացքում․ որքան գումար է վաստակել Քանյե Ուեսթը սթրիմինգային ծառայություններին պատերազմ հայտարարելուց հետո

13:09   21 փետրվարի, 2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է Stem Player-ի վաճառքի աճի մասին․ ռեփերը խոստացել է այդ հարթակում թողարկել իր «Donda 2» ալբոմը։

«Մենք 24 ժամվա ընթացքում 2 227 012,05 դոլար ենք վաստակել։ Աստված ողորմած է։ Շնորհակալություն, որ միացել ենք»,- Ինստագրամում գրել է Քանյեն։  

Stem Player-ը թողարկվել էր Քանյեի նախորդ՝ «Donda» սկավառակի համար։ Դրա արժեքը կազմում է 200 դոլար, գրում է The Flow-ն։

Հարթակում ալբոմի թողարկումը ներկայացվում է որպես երաժշտական ոլորտում հեղափոխություն անելու եւ գումարի անհամաչափ բաշխումը հաղթահարելու միջոց։ Քանյեի խոսքվ՝ ներկայիս սթրիմինգի ոլորտում արտիստին բաժին է հասնում նրա երաժշտությունից ստացված գումարի 12 տոկոստը։ Նա այդ հայտարարություններին հաշվարկներ չի կցել։

 



© NEWS.am STYLE