20:09 21 փետրվարի, 2022Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադադրված լուսանկարում Մերին սպիտակ հագուստ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջական են դարձնում խոշոր աքսեսուարները։ «Գունավո՞ր, թե՞ անգույն լուսանկարներ հրապարակեմ»,- մեկնաբանություններում գրել է Մերին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։
View this post on Instagram
Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր բեմում։ Նա սեւ հագուստ էր կրում՝ տոպ, շորտ, պիջակ, երկարաճիտներ։ Մերիի մազերն արձակված էին, վառ ու արտահայտիչ շպարով էր։ «Երջանկություն է զբաղվել սիրելի աշխատանքով», - հրապարակումը մակագրել էր նա։