Քորթնի Քոքսը խոստովանել է, որ կախվածություն է ունեցել «գեղեցկության ներարկումներից»

15:12   21 փետրվարի, 2022

Ամերիկացի դերասանուհի Քորթնի Քոքսը, որը հայտնի է «Ընկերները» սերիալում Մոնիկա Գելերի կերպարով, խոստովանել է, որ կախվածություն է ունեցել գեղեցկության ներարկումներից։ Այդ մասին նա խոսել է Times-ին տված հարցազրույցում։

57-ամյա դերասանուհին պատմել է, որ առաջին անգամ միջամտությունների է դիմել, երբ շրջապատն ուշադրություն է դարձել տարիքի պատճառով արտաքինի փոփոխություններին։ «Ես տարիներ շարունակ փորձում էի պահպանել երիտասարդությունս ու չէի հասկանում, որ տարօրինակ տեսք էի ստացել ներարկումների արդյունքում»,- ընդգծել է աստղը։

Շրջանը, երբ Քորթնի Քոքսը որոշել է կանգ առնել եւ դադարեցնել «խենթությունը», անմիջապես չի եկել։ Քոքսի խոսքով՝ ինքը վաղուց հրաժարվել է կոսմետոլոգիական բոլոր պրոցեդուրաներից եւ պլաստիկ վիրահատություններից։ Դերասանուհին նշել է, որ մասնագետների այցելելու փոխարեն դեմքի մասին հոգ է տանում խնամքի տարբեր միջոցների օգնությամբ, քանի որ պետք է լավ տեսք ունենա նկարահանումների ընթացքում։



© NEWS.am STYLE