«Պատերազմի ծանր օրերին Նարեկը հայրենիքի պաշտպանների կողքին կանգնած «սպիտակ բանակի զինվորներից» մեկն էր». Արմեն Մուրադյան

16:53   21 փետրվարի, 2022

Ուկարինական «Ձայնը» նախագծին մասնակցած եւ ժյուրիին իր կատարմամբ հիացրած Նարեկ Ամիրյանը pատերազմի ծանր օրերին հայրենիքի պաշտպանների կողքին կանգնած «սպիտակ բանակի զինվորներից» մեկն էր։ Այս մասին ֆեյբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հրապարակելով Նարեկի ելույթի տեսագրությունը։

«27-ամյա վիրաբույժ-երաժիշտը խոստովանում է, որ կյանքում երբեք չի թողնի բժշկությունը։ «Պաշտում եմ վիրաբուժությունը։ Վիրահատությունների ժամանակ երգում եմ․ դա օգնում է հաջող կատարել բոլոր վիրահատությունները»,- ասում է Նարեկը։

Տաղանդավոր բժշկի պացիենտներից մեկը նույնիսկ շեշտել էր, որ եթե տեսնի Նարեկին մրցույթին երգելիս, իսկույն կապաքինվի։

Պատերազմի ծանր օրերին Նարեկը հայրենիքի պաշտպանների կողքին կանգնած «սպիտակ բանակի զինվորներից» մեկն էր»,- գրել է Արմեն Մուրադյանը։



© NEWS.am STYLE