ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:03   4 նոյեմբերի, 2013

Եթե Դուք վաղուց չեք համարձակվել Ձեր հարաբերություններում ինչ-որ քայլ կատարել, ապա այսօր ճիշտ ժամանակն է: Այսօրվա օրը հստակ եւ որոշիչ քայլերի օր է, այդ թվում նաեւ սիրո հարցում: Բացի այդ անկեղծ եղեք Ձեր սիրեցյալների հետ: Ցանկացած կեզծիքն այսօիր ջրի երես դուրս կգա:

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերի համար անհարմար օր է սիրային խնդիրների շուրջ մտորելու կամ վերջիններս լուծելու համար: Բավականին բարձր է լինելու այն հավանականությունը, որ եթե նրանք սկսեն այդ անելը, ապա ո'չ խնդիրներից, ո'չ էլ հարաբերություններից քարը քարին չի մնա: Այնպես որ այսօր Խոյերը պետք է հանգստանան եւ ամեն ինչ բացիթողի անել: Եթե նրանց եւ ընտրյալների միջեւ իրոք սեր կա, ապա վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը կընկնի:


ՑԼԵՐ

Այսօր Ցլերը տրամադրված կլինեն համարձակ քայլերի: Եթե նրանք, ում իրենք սիրում են, մինչեւ այժմ չգիտեն այդ մասին, այսօր Ցլերին դժվար թե հաջողվի պահպանել այդ գաղտնիքը: Գուցե եւ բարին դա է: Իրենց զգացմունքները բացահայտելով՝ Ցլերը կարող են ինչպես շատ բան կորցնել, այնպես էլ ձեռք բերել. շատ հնարավոր է, որ ընտրյալները թյամնկանում են նույնն ասել, սակայն չգիտեն, ինչից սկսեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյալներին ավելի շատ խորհել իրենց հարաբերությունների հեռանկարների ուղղությամբ: Ինչպիսի՞ զգացմունքներ են տածում նրանք եւ նանց սիրելիները միմյանց նկատմամբ: Որքա՞ն հեռու են պատրաստ գնալ Երկվորյակները, եւ քանի օր, ամիս ու տարի կցանկանային ապրել իրենց ընտրյալների հետ: Նույնիսկ եթե Երկվորյակները եւ նրանց ընտրյալները իրենց հարաբերություններին վերաբերվում են որպես թեթեւամիտ տարվածության, այդ ամենեւին էլ չի նշանակում, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոփոխել: Կարեւորագույնն այսօր իրողությանն ավելի սթափ նայելն է մոտ ապագայում սեփական գործողությունները եւ իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինների ռոմանտիկ ծրագրերը կարող են խաթարվել ինչ-որ անսպասելի եւ տհաճ իրադարձության պատճառով: Սակայն բոլոր փորձություներին հակառակ նրանք մարտական տրամադրվածություն կունենան եւ կարող են ցանկացած իրավիճակ հարթել: Թող այսօր Խեցգետինները գործեն «Ամեն ինչ լավ է լինելու» տրամադրվածությամբ: Պարզ գլուխը, լավատեսությունը եւ ինքնավստահությունը Խեցգետինների ապագա սիրային հաղթանակների գրավականն են լինելու:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե վերջերս Առյուծների սիրային հարաբերություններում ինչ-որ բան չէր ստացվում, այսօր նրանք կհասկանան, թե ինչն է հարկավոր փոփոխել դրանք ավելի սահուն դարձնելու համար: Չարժե գլուխները ավազի մեջ թաքցնել, եւ ամեն ինչ կստացվի: Այսօր աստղերը Առյուծներին տրամադրում են ազնիվ եւ հավատարիմ լինել իրենք իրենց նկատմամբ: Եթե նրանք լինել անկեղծ եւ համարձակ, ապա կկարողանան իրենց կյանքը ներգրավել այն մարդկանց, ում հոգիներըիրոք ներդաշնակ է իրենց սեփական հոգիների հետ:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր այն օրը չէ, երբ Կույսերին արժե թաքցնել իրենց իրական զգացմունքները եւ մտադրությունները անտարբերության դիմակի ներքո: Եթե որոշումն արդեն հասունացել է նրանց ուղեղներում, ապա գործելու իսկական ժամանակն է: Կույսերը պետք է համարձակությամբ առաջ գնան, եւ թող լինի այն, ինչ կլինի: Միայն հարկավոր է հետեւել մեկ խորհրդի. չարժե խիզախությունը անխելքության հետ շփոթել: Այսօր հիանալի օր է լինելու ոչ թե խելահեղ էքսպրոմտների, այլ երկար մտածված ծրագրերի իրագործման համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը Կշեռքներին եւ նրանց սիրեցյալներին խոստանում են շատ վառ ու բավանդակալից օր: Նրանց հարաբերությունները հեռանկարներ ունեն, նրանց սրտերը բաց են միմյանց համար:Սակայն նույնիսկ եթե Կշեռքներին լիովին գոհացնում է ներկա իրավիճակը, չարժե զարմանալ, եթե զուգընկերները հանկարծ առաջարկեն ինչ-որ բան փոփոխել իրենց համատեղ կյանքում: Դրան հարկավոր է ըմբռնմամբ մոտենալ.այդ փոքրիկ փորձը Կշեռքների զգացմունքներին նոր շունչ կհաղորդի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճներին կարող է չափազանց զարմացնել իրադարձությունների արագ ընթացքը: Սիրեցյալների հետ նրանց հարաբերությունները կարող են մեծ թափ առնել եւ նոր մակարդակի անցնել: Կարիճները սիրում են ղեկավարե՞լ իրավիճակը, բայց չեն սիրում, երբ իրավիճա՞կն է նրանց ղեկավարում: Այսօր նրանք կարող են չանհանգստանալ դրա համար: Կարիճներին սպասվող փոփոխությունները խոստանում են չափազանց դրական անդրադառնալ նրանց սիրուն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները՝ սիրելիներից հեռու, մենության կարիք կզգան: Պետք չէ դիմադրել այդ զգացմունքին: Այսօր աստղերը Աղեղնավորներին կտրամադրեն որոշակի ինքնամփոփության, ինչպես նաեւ կյանքի եւ զգացմունքների մասին հանգիստ մտորումներին: Այդ կօգնի Աղեղնավորներին ավելի լավ հասկանալ, թե ինչ են նրանք ցանկանում, ինչպես նաեւ նորովի բացահայտել իրենց ներքին ներդաշնակության ակունքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները ստիպված կլինեն ջանքեր գործադրել իրենց սիրեցյալների մտադրությունները հասկանալու համար: Հնարավոր է, որ զուգընկերները վախենում են նրանց նեղացնել կամ էլ հակառակը՝ շատ են ուզում ինչ-որ բան խնդրել, սակայն չգիտեն՝ ինչպես: Այծեղջյուրներին անհրաժեշտ է համբերությամբ զինվել. դժվար թե նրանք իրենց ուզածին հասնեն ճնշման եւ հարցուփորձի միջոցով: Այդ ամենը կարելի է կռահել ընտրյալների հայացքներից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսների կյանքում արմատական փոփոոխւթյուններ կատարելու համար բարենպաստ օր է լինելու: Եթե նրանց վաղուց ինչ-որ բան էր ճնշում, սակայն նրանք չէին համարձակվում այդ քննարկել իրենց սիրեցյալների հետ, այսօր աստղերը Ջրհոսներին ուժ կպարգեւեն այդ ամենը իրագործելու համար: Միայն թե պետք է չէ միմյան մեղադրանքներ ներկայացնել: Եթե Ջրհոսները սկսեն այդ դժվարին գործընթացը, նրանք պետք է բարոյապես պատրաստ լինեն իրադարձություների ցանկացած զաերգացմանը:


ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը Ձկներին փակ շրջանակից դուրս պրծնելու հնարավորություն կընձեռեն: Գուցե վերջերս սիրելիների հետ հարաբերություններում նրանք իրենց հանգամանքների գերինե՞ր են զգում, թե՞ համատեղ կյանքը առօրյան է թունավորում: Այսօր Ձկները հնարավորություն կունենան փոփոխել իրավիճակը: Կյանքին նոր շունչ հաղորդելու եւ վաղուց հասունացած փոփոխությունները կատարելու ճիշտ ժամանակն է: Ամենից կարեւորը կասկածներից ազատվելն ւ առաջ սլանալն է:



© NEWS.am STYLE