Էլթոն Ջոնի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

11:21   23 փետրվարի, 2022

Էլթոն Ջոնի մասնավոր ինքնաթիռը հարկադիր վայրէջեք է կատարել, հայտնում է The Sun-ը։

Արտիստը Մեծ Բրիտանիայից Նյու Յորք էր մեկնում, ուր պետք է ելույթ ունենար «Madison Square Garden»-ում։ Մոտավորապես մեկ ժամ անց ինչ-որ բան այն չի եղել, այդ պատճառով օդաչուն ստիպված է եղել ետ դառնալ դեպի Իռլանդիայի հարավային հատվածի ափեր։ Նա կապ է հաստատել ավիակարգավարների ծառայության հետ՝ վթարային վայրէջք հայտարարելու համար։

Տեղի ունեցածը շոկի է ենթարկել Էլթոն Ջոնին, նա չի ցանկացել հիասթափեցնել երկրպագուներին։ Երգիչն ավելի ուշ մեկնել է այլ չվերթով՝ Նյու Յորքում իր «Farewell Yellow Brick Road Tour»-ի շրջանակներում ելույթ ունենալու համար։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE