«Ծննդյան օրը՝ հայկական ռեստորանում»․ Քիմ Քարդաշյանը հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել

17:22   23 փետրվարի, 2022

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին շնորհավորելով ծննդյան օրվա առիթով։ Քարդաշյանը 59 տարեկանում մահացել է 2003թ․-ին։ Քիմ Քարդաշյանը փետրվարի 22-ին իր էջում հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian)

«Հայրիկիս հետ լուսանկարվել ենք, երբ 1998թ․-ին նրա ծննդյան օրը  նշում էինք հայկական ռեստորանում։ Նա ծնվել է 2.22.44-ին, եւ այսօր հրեշտակային թիվ է՝ 2.22.22: Ես, իսկապես, զգում եմ հրեշտակների ներկայությունը մեր շուրջ եւ զգում եմ քեզ ամբողջ ժամանակ: Շնորհակալություն, որ միշտ ուղղություն ես տալիս մեզ եւ պաշտպանում ես բոլորիս։ Ես այնքան եմ կարոտում քեզ»,- գրել է Քիմը։

Ռոբերտ Քարդաշյանն Ամերիկայում հայտնի փաստաբան էր։ Նա հայտնիություն է ձեռք բերել՝ նաեւ դատարանում պաշտպանելով ֆուտբոլիս Օ․ Ջեյ Սիմփսոնին, որին մեղադրում էին նախկին կնոջ սպանության մեջ։ Քարդաշյանի պրոֆեսինոալիզմի շնորհիվ Սիմփսոսին արդարացրել է ատենակալների դատարանը։ Նա եւ Քրիս Ջեններն ամուսնության ընթացքում երեք դուստ եւ մի որդու են ունեցել՝ Քորթնին, Քիմը, Քլոեն եւ Ռոբերտը։

 



© NEWS.am STYLE