«Օսկարի» ութ մրցանակի հանձնումը ուղիղ եթեր չի հեռարձակվի

18:12   23 փետրվարի, 2022

Մի քանի անվանակարգերում «Օսկարի» հաղթողներին կհայտարարեն կինոմրցանակաբաշխության հանձնման արարողության ուղիղ հեռարձակումը սկսելուց առաջ, հայտնում է «The Hollywood Reporter» ամսագիրը։

Տեսագրությունում կինոմրցանակաբաշխությունը դիտողները կտեսնեն 23 մրցանակից 8-ի հանձնումը՝ լավագույն վավերագրական, գեղարվեստական եւ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաեւ մոնտաժ, ձայն, գրիմ, երաժշտություն եւ բեմադրող-նկարչի աշխատանք։

Պարբերականը պարզաբանել է, որ 2018թ․-ին ակադեմիան հայտարարել է, որ «Օսկար» 91-րդ մրցանակաբաշպության արարողության ընթացքում որոշ մրցանակներ կհանձնվեն եթերից դուրս։ Սակայն լուրջ բացասական արձագանքը ստիպել է հրաժարվել այդ որոշումից։

 



© NEWS.am STYLE