23:22 23 փետրվարի, 2022Ռեփեր Գուֆի եւ գործարար Դմիտրի Անոխինի նախկին սիրեցյալ Այզան խոստովանել է, որ հղիության արհեստական ընդհատում է արել։ Նա սպասելիս է եղել երգիչ Օլեգ Մայամիի երեխային, որի հետ հանդիպել է երկրորդ ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո: Այս մասին հաղորդավարուհին պատմել է «Пятница» հեռուստաալիքի «Դետեկտոր» շոուի ժամանակ։
«Դուք ընդհատե՞լ եք Օլեգ Մայամիից հղիությունը, քանի որ վստահ չեք եղել իր ֆինանսական բարեկեցության վրա», - հաղորդավարը հարցրել է Այզային։
Բլոգերը դրական պատասխան է տվել, ինչին դահլիճում միացվել են կանաչ լուսարձակներ, ինչը նշանակում է, որ Այզան ճշմարտությունն է ասում։
«Երրորդ աղքատից ծննդաբերելը շատ սարսափելի է։ Այդ դեպքում ես կունենամ երեք նախկին աղքատ ամուսին եւ երեք երեխա։ Դեռ աշխատանքն էլ կշատանա եւ ես չեմ դիմանա։ Դրան գումարած ես սկսեցի նկարահանումները հեռուստանախագծի վրա, որտեղ պայմանագրով նույնիսկ անհնար է փոխել մազերի գույնը, էլ չեմ խոսում հղիության մասին»։
Հղիության ընթացքում Մայամին սիրեցյալին խնդրել է չազատվել երեխայից։ Պոլիգրաֆի տակ բլոգերը հաստատել է, որ Օլեգ պատրաստ էր հայր դառնալ, բայց երբ ինքը որոշում է կայացրել, երաժիշտը չի առարկել։