Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ մայր է դարձել

12:32   24 փետրվարի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մայր է դարձել։ TMZ-ն հայտնում է, որ դերասանուհին լույս աշխարհ է բերել իր առաջին երեխային։

«Նա ծննդաբերել է Լոս Անջելեսում, բայց մենք դեռ չգիտենք ոչ երեխայի սեռը, ոչ նրա լույս աշխարհ գալու հստակ օրը։ Մենք բազմաթիվ անգամներ զանգահարել ենք Ջենիֆերի ներկայացուցչին, սակայն նա չի պատասխանել»,- հայտնել է պարբերականը։

Ջենիֆեր Լոուրենսն ամուսնացած է Կուկ Մարունիի հետ։ Նրանք սկսել են հանդիպել 2018թ․-ին, իսկ արդեն 2019թ․-ի հոկտեմբերին զույգն ամուսնացել է։ Entertainment Tonight-ին տված հարցազրույցում Լոուրենսը հայտարարել է․ «Նա պարզապես լավագույն մարդն է, որին կյանքումս երբեւէ հանդիպել եմ»։



© NEWS.am STYLE