17:45 24 փետրվարի, 2022Դերասանուհի Աննա Դովլաթյանն այսօր նշում է ծննդյան օրը։
View this post on Instagram
Երիտասարդ մայրիկն այդ առիթով ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի եւ իրենց դստեր՝ Կարինայի մասնակցությամբ։ Մեկնաբանությունների հատվածում Աննան շնորհակալություն է հայտնել ամուսնուն իրեն երջանկացնելու համար։
«Այնքան շնորհակալ եմ, որ ինձ ամենաերջանիկն ես դարձնում, ամեն սիրառատ պահի համար, որ անցկացնում եմ քեզ հետ։ Եվ ես առհավետ շնորհակալ եմ Աստծուն՝ ինձ տալու համար ամենն, ինչ ես ունեմ այս կյանքում։ Շնորհավոր ծննդյանս օրը»,- մեկնաբանություններում գրել է Աննան։