Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված Հալինա Հատչինի ամուսինը կնոջ մահվան մեջ մեղադրում է դերասանին

16:12   24 փետրվարի, 2022

Հալինա Հատչինսի ամուսինը (Հատչինսը մահացել է «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում) մեկնաբանել է տեղի ունեցածի մասին դերասան Ալեք Բոլդուինի պատմությունը, հայտնում է TMZ-ն։

Հատչինի խոսքով՝ ողբերգության մասին Բոլդուինի հայտարարությունները «զայրացրել» են իրեն։ Մեթ Հատչինսը զրուցել է լրագրողների հետ եւ հայտնել, թե երբ է իր կարծիքն Ալեք Բոլդուինի մասին լիովին փոխվել։ «Նա հարցազրույց է տվել ու ասել, որ իրեն նրա մահվան համար մեղավոր չի համարում։ Ես զայրացած էի։ Երբ նա այդպես պատմել է բոլոր մանրամասները, սակայն ոչ մի պատասխատվություն չի ստանձնել»,- պարզաբանել է Մեթը։

«Ինձ համար լիովին աբսուրդային է միտքն այն մասին, որ մարդը, որն իր ձեռքում զենք է պահել ու դրանից կրակել այլ մարդու վրա, կարող է մեղսակից չլինել։ Բացի այդ՝ զենքի եւ նկարահանման ամբողջ ընթացքի անվտանգությունը նրա պատասխանատվությունն է որպես պրոդյուսեր»,- ընդգծել է Հատչինսը։

Նկարահանման հրապարակում ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ոստիկանները ենթադրում են, որ Բոլդուինը նկարահանման հրապարակում կրակոց է արձակել զենքից, սակայն ոչ մարտական փամփուշը սխալ է աշխատել, եւ բեկորները հարվածել են նկարահանող խմբի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսին եւ ժապավենի 48-ամյա ռեժիսոր Ջոել Սուզային։

 Աղբյուրը՝ Grazia



© NEWS.am STYLE