«Հնարամիտ ու էկլեկտիկ ջազը հանդիսատեսին տանում է դեպի յուրօրինակ ճամփորդության»․ Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն հանդես կգա Երեւանում

21:43   24 փետրվարի, 2022

Փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա Ռեմի Փանոսյան տրիոյի համերգը, որը ներկայացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ջազի հայկական ասոցիացիայի Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

Տրիոյի կազմում են՝ Ռեմի Փանոսյան (դաշնամուր), Մաքսիմ Դելպորտ (կոնտրաբաս) եւ Ֆրեդ Պետիպրե (հարվածային գործիքներ):

Երեք համախոհները՝ ինչպես կյանքում, այնպես էլ բեմի վրա, անց են կացրել ավելի քան 500 համերգ մոտ 40 երկրներում, ջազի ամենահեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Ջազը Խուանում, Ջազը Սետում, Ջազը Մարսիակում, Տոկիոյի ջազի փառատոնը, Մոնրեալի ջազ փառատոնը, Ջարասումի միջազգային ջազ փառատոնը, Թայչունգ ջազ փառատոնը և այլն…

Ռեմի Փանոսյան Տրիոն, որն ստեղծվել է 2009 թվականին, ներկայացնում է կրքոտ եւ լիրիկական ջազ՝ համեմված ռոքի էներգիայով ու հաճելի ակոսով: Եռյակի ստեղծումը նոր հնչյունների ներքո, տարիների ընթացքում բազմաթիվ ալբոմներ թողարկելով և համերգներ անց կացնելով, գրավել է տարբեր նախասիրություններ ունեցող հանդիսատեսին: Հնարամիտ եւ էկլեկտիկ ջազ, որը հանդիսատեսին տանում է դեպի յուրօրինակ փորձարարական ճանապարհորդություն:

 



© NEWS.am STYLE