«Հումորի ժամանակը չէ». Գարիկ Մարտիրոսյանը չեղարկել է համերգը Սանկտ Պետերբուրգում

16:02   25 փետրվարի, 2022

Հայտնի կատակերգու եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը չեղարկել է Սանկտ Պետերբուրգում նախատեսված մեծ համերգը։ Այն ծրագրված էր անցկացնել փետրվարի 25-ին։ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում երկրպագուներին պարզաբանել է, որ ստեղծված իրադարձությունում ճիշտ չի համարում կատակելը՝ նկատի ունենալով իրադարձություններն Ուկրաինայում։

«Ցավոք սրտի, իմ համերգը, որը ծրագրված էր փետրվարի 26-ին Պետերբուրգում, մեր որոշմամբ՝ կհետաձգվի։ Ես մեծ համերգ էի պատրաստել, դեռ երեկ Պետերբուրգ մեկնել, սակայն մենք տեղի ունեցող իրադարձությունների պատճառով որոշել ենք հետաձգել համերգը։ Հումորի ժամանակը չէ։ Համերգը հետաձգվել է մինչեւ ապրիլի 21-ը»,- Սանկտ Պետերբուրգում արված լուսանկարի մեկնաբանություններում գրել է Մարտիրոսյանը։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official)

Մարտիրոսյանն անկեղծ ու զվարճալի պատմությունների երեկո էր պատրաստել, որում չկան գրաքննություն եւ անհարմար թեմաներ։ Գարիկը բեմ կբարձրանա եւ կպատմի իր աշխարահայցքի, ընկերների, ընտանիքի եւ նույնիսկ երաժշտական նախընտրությունների մասին։



© NEWS.am STYLE