20:43 25 փետրվարի, 2022Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Երեկոյի համար երիտասարդ մայրիկը հետաքրքիր զգեստ է կրում, որը համադրել է վարդագույն բարձրակրունկների հետ։ Աննա Դովլաթյանն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջական են դարձրել հետաքրքիր ականջօղերը։ «Երեկ գիշերը»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Տիկնիկ»։
View this post on Instagram
Ավելի վաղ Աննան իր ծննդյան օրվա առիթով ընտանեկան ջերմ տեսանյութ էր հրապարակել ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի եւ իրենց դստեր՝ Կարինայի մասնակցությամբ։ Մեկնաբանությունների հատվածում Աննան շնորհակալություն էր հայտնել ամուսնուն իրեն երջանկացնելու համար։