Ովքե՞ր են հայկական շոու-բիզնեսի ամենաոճային արտիստները՝ ըստ NEWS.am STYLE-ի ինստագրամյան հարցման (ֆոտո)

12:31   26 փետրվարի, 2022

NEWS.am STYLE-ն իր ինստագրամյան էջի story բաժնում հարցում է իրականացրել պարզելու համար, թե ովքեր են ըստ մեր հետեւողների՝ հայկական շոու-բիզնեսի ամենաոճային հայտնիները: «Հայ արտիստներից ո՞ւմ եք համարում ամենաոճայինը» հարցման ներքո նշվել է 12 հայտնի հայի անուն, եւ ինչպես խոստացել էինք քվեարկության սկզբում՝ այժմ կամփոփենք, թե ո՞ր հայ հայտնիներին են մեր հետեւողներն առանձնացրել:

Այսպիսով, հարցաման առաջատարներն են Սիրուշոն, Իվետա Մուկուչյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը:

274567019_1105650633604874_8433574326991594103_n.jpg (103 KB)

274316449_494473745613324_8964205646899097595_n.jpg (110 KB)

(Լուսանկարը՝ Դամիան Հովհաննիսյանի)

274310027_496505125186664_3566002684927844851_n.jpg (120 KB)

Նրանց հաջորդել են «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան եւ երգչուհի Աննա Դովլաթյանը:

274333910_657947095417512_8755403786469218096_n.jpg (106 KB)

274379453_461918142282688_7453513390809360640_n.jpg (115 KB)

Հարկ է նշել, որ հարցման մասնակիցներն ավելի շատ առանձնացրել են իգական սեռի ներկայացուցիչների անուններ, հայտնի տղամարդկանցից հարցման ներքո նշել են միայն Ռաֆայել Երանոսյանին եւ «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանին:

274218891_283464883899557_6693638901268015137_n.jpg (62 KB)

274486465_3150012361878603_6952511937006582807_n.jpg (163 KB)

Ամենաոճայինների ցուցակում տեղ են գտել նաեւ դերասանուհիներ Մարիամ Ալեքսանյանը, Եվա Զոհրաբյանը,

274535527_1324683224695867_7745874933774202425_n.jpg (116 KB)

274662799_385085183430584_1137364454808923914_n.jpg (47 KB)

Իննա Խոջամիրյանը եւ հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի քույրերից՝ Սոֆյա ու Մայա Պողոսյանները:

274486906_472046527962181_7230457723377631237_n.jpg (43 KB)

274360923_507329094082418_2786486392503225161_n.jpg (138 KB)

274737087_657108065495498_3762369436771983164_n.jpg (129 KB)

Շնորհակալ ենք մեր հարցման բոլոր մասնակիցներին, իսկ եթե հետաքրքրեց այս ֆորմատը, շտապենք տեղեկացնել, որ այսուհետ ինստագրամյան մեր էջում ավելի հաճախակի կլինեն նման հարցումներ: Հետեւեք մեր էջին եւ եղեք ակտիվ:)

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE