13:42 26 փետրվարի, 2022Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով առօրյա կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետ անհետանում է, տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է զոլավոր վերնաշապիկ, որը համադրել է սպորտային գլխարկի հետ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

«Թող դանդաղ լինի, բայց քոնը եւ քեզնով։
Տիեզերքը սիրում ա համբերատարներին ու գիտի քեզ լիարժեք, հենց սկսես վազքը եւ որեւէ բան անել որեւէ մեկին ապացուցելու համար՝ հարամ ա անելու:
Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, քեզ համար հատուկ գծած ճանապարհ եւ գնահատի դա, էնտեղ վերեւում՝ չգիտեմ ինչ են որոշում, բայց ավելի խելացի են, ու երեւի էնտեղ ժամանակ չկա, ուղղակի գիտեն ժամանակին նվիրել պիտի պատրաստ լինես ընդունել», - ավելի վաղ գրել էր դերասանուհին։