17:38 26 փետրվարի, 2022Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր հոլովակ է հրապարակել, որում նա գտնվում է Գեղարդում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆին ձմեռային հանդերձանքով է։ Նա կրում է սեւ փքաբաճկոն։ Սոֆիի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Այսքան փորձություններից հետո ուզում ես հողի ամեն մի հատիկը սեղմել քեզ, որ դա էլ ձեռքիցդ չտանեն», - հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին պատկերված էր սիրելիի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Շատ հեռու, բայց շատ մոտ»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր Սոֆին։