«Ուրախացեք, որ մենք այնտեղ չենք». Պրիգոժինը՝ «Եվրատեսիլ»-ին ՌԴ-ի ներկայացուցչի մասնակցությունն արգելելու մասին

20:06   26 փետրվարի, 2022

Հանրահայտ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթն արդեն վաղուց ոչ մի կապ չունի երաժշտության եւ ժամանակակից թրենդների հետ։ Վերջին տարիներին այն համաշխարհային մասշտաբի ոչ մի աստղ չի ստեղծել։ Այս մասին 5-tv.ru-ի հետ զրույցում ասել է երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։

Նրա խոսքով, լուրն այն մասին, որ 2022 թվականին Ռուսաստանը չի կարողանա մասնակցել այդ մրցույթին, ոչ մի բացասական հույզեր չի առաջացնում: Դա պայմանավորված է նրանով, որ նախագիծն այլեւս չի կարելի անվանել «փառքի տրամպլին» կամ գոնե հաջող մեկնարկ ապագա հայտնի արտիստների համար։ Ամեն ինչ այլ է։

«Ես չեմ տխրել։ «Եվրատեսիլը» հորինել են, երբ չկար ոչ ինտերնետ, ոչ սոցիալական ցանցեր։ Դա երաժշտության առաքման ձեւ էր», - նշել է Պրիգոժինը։

Սակայն, ինչպես նշում է պրոդյուսերը, այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, եւ մրցույթն այլեւս «երջանիկ տոմս» չէ դեպի շոու-բիզնես:

«Այսօր «Եվրատեսիլը» ոչ մի կապ չունի ոչ երաժշտության, ոչ էլ երաժշտական շուկայի միտումների հետ։ Ում է այն օգուտ տվել։ Երջանիկ եղեք, որ մենք այնտեղ չենք», - արձանագրել է պրոդյուսերը։



© NEWS.am STYLE