22:32 26 փետրվարի, 2022Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
View this post on Instagram
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է կարմիր գույնի վերնաշապիկ, սեւ կիսաշրջազգեստ, երկարաճիտներ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, ընդգծված շպարով է։ «Եթե դու ունես երազանք ամուր պահիր ձեռքերիդ մեջ, այնքան ամուր, որ այն դառնա քո ճակատագիրը… Երազիր… Եվ երբեք մի մտածիր, որ երազանքները չեն իրականանում: Նրանք դառնում են ցանկություն, ձգտում, նպատակ…Նույնիսկ, եթե ստիպված ես սպասել շատ երկար, մի մտածիր, որ դա անտեղի է, հիշի’ր, ով երկար է սպասում, նա լավագույնին է արժանանում: Արժանի մարդկանց երազանքները միշտ էլ իրականանում են: Պետք է ուղղակի կարողանալ սպասել եւ պայքարել…», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին մեքենայի մեջ։ Անիտան կրում էր դեղին գույնի բլուզ, բաց երանգի տաբատ եւ փքաբաճկոն։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նախընտրել էր նուրբ շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Կարմիր գույնը սիրող մարդկանց հետ երբեք չեք ձանձրանա: Նրանք միշտ գնում են դեպի իրենց նպատակն ու իրականացնում երազանքները... Իսկ դու սիրու՞մ ես կարմիր գույնը...»։
Լուսանկարները՝ @alien_photo_