13:41 27 փետրվարի, 2022Դերասանուհի Օլյա Հակոբյանը երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Ինստագրամում հրապարակված կադրերում Օլյան կրում է սեւ գույնի, քարերով զարդարված երեկոյան զգեստ։ Նա արձակել է մազերը, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Չկան տգեղ կանայք։ Կան կանայք, որոնք չգիտեն, որ նրանք գեղեցիկ են: Գրողը տանի, իսկ ես գիտեմ», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել․ «Շքեղ տեսք ունեք», «գեղեցկուհի»։

Օրերս հրապարակված կադրերում Օլյան բաց գույնի բլուզ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Մեկնաբանություններում Օլյան մեջբերել էր Թուփաքի խոսքերը․ «Յուրաքանչյուր մռայլ գիշերվա համար պայծառ օր կա»:
Լուսանկարները՝ @sea_am