«Հիասքանչ»․ Նունե Եսայանի էլեգանտ կերպարը

19:45   28 փետրվարի, 2022

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

274805351_483717683310132_7219146000408675126_n.jpg (332 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը սեւ հագուստ է կրում, որը համադրել է վերարկուի հետ։ Նունե Եսայանն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու ոճային պայուսակը։ «Վայելեք ձմռան վերջին օրը»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Հիասքանչ եք»։

Nune Yesayan-1.jpg (137 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Նունե Եսայանը պատկերված էր ամուսնու՝ դերասան Ավո Խալաթյանի հետ։ Զույգը, որը մեծացնում էր երկու երեխաներին, կադրում մեղմ գրկախառնված էր։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE