Ռուսաստանը «Եվրատեսիլում» պետք է ներկայացներ 18-ամյա կույր երգչուհի

17:06   28 փետրվարի, 2022

«Եվրատեսիլ 2022» միջազգային մրցույթում Ռուսաստանը պետք է ներկայացնել 18-ամյա կույր երգչուհի Յարոսլավա Սիմոնովան, հայտնում է Super.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Յարոսլավան ավարտել է Չայկովսկու անվան կենտրոնական երաժշտական դպրոցը եւ կոնսերվատորիան։ Նա մրցույթներում մի քանի աղմկոտ հաղթանակ է տարել՝ «России-1»-ի «Կապույտ թռչուն» մրցույթի չորրորդ եթերաշրջանում, Radio Jazz-ի «Ջազի բոլոր գույները 2016» մրցանակաբաշխությունում։ Նա նաեւ «Տարվա դեբյուտ» մրցանակն է՝ ստացել Ռուսաստանի երաժշտական քննադատների միության վարկածով։

Աղջիկը գրեթե մանկությունից զրկվել է տեսողությունից։ Քանի որ Յարոսլավան կարդալ չի կարողանում, մտապահում է բոլոր պարտիաները։

«Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը, այս տարի Ռուսաստանին հեռացրել է մրցույթից։ Միությունը նշել է, թե ռուսներին մրցույթի մասնակիցների ցանկ ներառելը վնաս է հասցնում շոուի համբավին։



© NEWS.am STYLE