Շքեղ կերպար եւ մեկ միլիոն դոլար արժեքով վզնոց․ Սելենա Գոմեսն ընկել է կարմիր գորգի վրա (ֆոտո)

22:12   28 փետրվարի, 2022

Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսն ընկել է «SAG Awards 2022» մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Աստղը, որն առաջադրված էր անվանակերգերից մեկում «Սպանություններ մի շենքում» սերիալում կատարած դերի համար, միջոցառմանը ներկայացել էր Oscar de la Renta ապրանքանիշի ազդեցիկ սեւ զգեստով։ Գոմեսը կրում էր Bulgari բրենդի վզնոցը, որի արժեքը կազմում է 1 միլիոն դոլար։ Սելենայի կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները, որոնք էլ միջադեպի պատճառ են դարձել։

728x448_1_d0231c60b4b55cfc9b9950525c37ee29@5000x3080_0xac120003_9424318951646028376.jpg (64 KB) 

Միջադեպից հետո Գոմեսը հանել է բարձրակրունկներն, ու երբ եկել է բեմ բարձրանալու ժամանակը, ոտաբոբիկ է եղել․ նա բոկոտն գործընկերոջ՝ Մարտին Շորթի հետ մրցանակ է հանձնել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

728x390_1_8b8c7d719bd7f25f9aea77e6b1cb840e@1024x548_0xac120003_2554568001646028201.jpg (58 KB)



© NEWS.am STYLE