Հայ արտիստներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Եվրատեսիլում». NEWS.am STYLE-ի ինստագրամյան հարցման արդյունքը (ֆոտո)

13:08   1 մարտի, 2022

Ո՞վ է լինելու այն արտիստը, որը ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին. այս հարցի պատասխանը դեռեւս անորոշ է մրցույթի հայ երկրպագուների համար: Չնայած օրեր առաջ համացանցում շշուկներ տարածվեցին, որ մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է նոր արտիստի՝ ի դեմս երիտասարդ երգչուհի Rosa Linn-ի, NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը չի հաստատել այդ տեղեկությունը՝ հավելելով, որ «Եվրատեսիլ 2022»-ում հայ դեսպանի անունը կբացահայտվի առաջիկայում:

Մինչ մրցույթի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են այդ իրողությանը՝ NEWS.am STYLE-ն իր ինստագրամյան էջում հարցում է իրականացրել՝ թույլ տալով մեր հետեւողներին 24 ժամվա ընթացքում պատասխանել, թե, առհասարակ, որ հայ արտիստին կցանկանային տեսնել եվրոպական այդ մեծամասշտաբ մրցույթում:

Հարցման մասնաիցները բավական ակտիվ էին. նրանք նշել են 21 արտիստի անուն, որոնցից մի քանիսը հավաքել են առավելագույն ձայներ:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը նշել է հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի անունը, որը ընտրվել էր, որպես «Եվրատեսիլ 2020»-ի հայ դեսպան, բայց կորոնավիրուսով պայմանավորված՝ մրցույթի ձեւաչափն այդ տարի փոխվել էր, եւ երկրպագուները Աթենային այդպես էլ չէին կարողացել տեսնել հեղինակավոր մրցույթի բեմին:

90498508_2822245534496873_1828055793346281472_n.jpg (742 KB)

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է այն երգչուհին, որի թեկնածությունն այս տարի ամենից շատն է քննարկվում՝ որպես Հայաստանի պատվիրակ: Խոսքը Rosa Linn-ի մասին է, որը ծնունդով Վանաձորից է: Ռոզա Կոստանյանը 21 տարեկան է, նա «Նվակ» երաժշտական նախագծի անդամներից է. խմբի համահիմնադիրն, ի դեպ, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, որը Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2015»-ում՝ Geneolagy խմբի կազմում:

274756345_255771643395383_4394549823833288761_n.jpg (90 KB)

Երիտասարդ երգիչ Սարո Գեւորգյանը հարցման մասնակիցների կողմից արժանացել է երրորդ հորիզոնականին: Սարոյի հանդեպ հանրության հետաքրքրությունն ավելացավ, հատկապես, 2021 թ-ին, երբ երգիչը դարձավ «Նոր Ալիք» մրցույթի առաջատարը՝ հաղթանակ բերելով Հայաստանին:

274658281_486314582873399_1656082478233106114_n.jpg (118 KB)

Հաջորդիվ առավելագույն ձայները հավաքել է ամենաէպոտաժային Կամիլը, որը մրցույթի երկրպագուների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռեւս 2018 թ-ին՝ մասնակցելով «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին:

274648774_505746724457509_3835179868830823662_n.jpg (86 KB)

Հինգերորդ հորիզոնականը հավասարապես կիսում են կանադահայ երգչուհի Միրիամ Բաղդասարյանը, որը մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ 2020» մրցույթին, եւ Սիրուշոն, որը չնայած հասցրել է ներկայացնել Հայաստանը 2008 թ-ի մրցույթում, շարունակում է մնալ ամենաքննարկվող թեկնածուների շարքում:

274845086_653350325899959_8780246124292498233_n.jpg (83 KB)

274730853_665202911573453_7341657710490960904_n.jpg (125 KB)

Ցուցակում տեղ են գտել նաեւ «Եվրատեսիլին» մասնակցած այլ արտիստներ՝

Սրբուկը

274802635_948596065639826_8769736662013231907_n.jpg (209 KB)

Արամ mp3-ն

274778764_513765870258857_8027652739779088029_n.jpg (56 KB)

Իվետա Մուկուչյանը, ինչպես նաեւ՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, որի տարիքը, սակայն, դեռեւս չի բավարարում մեծերի «Եվրատեսիլին» մասնակցելու համար: Պատանի արտիստներից նշվել է նաեւ Նանուլի անունը:

267684142_454417929371271_2730994760971090350_n.jpg (387 KB)

274788142_1220103131858799_8206921337612996630_n.jpg (97 KB)

274845948_358915812760540_6904330863287069753_n.jpg (47 KB)

Հարցման մասնակիցների ֆավորիտների շարքում են նաեւ`

Էրիկը

274753695_969532317027234_8646138082280910441_n.jpg (110 KB)

Սոնա Շահգելդյանը

274613780_1169698017113296_1252598033375010783_n.jpg (54 KB)

Լիդուշիկը

274958426_1047498349442274_6298897174764512154_n.jpg (123 KB)

Սոնա եւ Գարիկ դուետը

274554340_521012846034841_2416138371022722301_n.jpg (98 KB)

Սյուզաննա Մելքոնյանը

274541221_234356072162084_3055716646376119634_n.jpg (99 KB)

Արտեմ Վալտերը

274560903_531764298215382_8460897129550390214_n.jpg (64 KB)

Միհրան Ծառուկյանը

274554947_679231073132619_7510568010558580025_n.jpg (113 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Լուարա Հայրապետյանը

274726018_355271716320205_4163664910023224843_n.jpg (61 KB)

Արաբո Իսպիրյանը

274592761_954778141839021_597264495404013035_n.jpg (111 KB)

Ֆրանսիայում գործունեություն ծավալող «Լադանիվա» խումբը:

274717682_296973952526485_6870288555821862945_n.jpg (232 KB)

Շնորհակալ ենք մեզ հետեւողներին՝ ցուցաբերած ակտիվության համար: Համոզված ենք, որ նույն ակտիվությամբ կշարունակեք քաջալերել նաեւ պաշտոնապես ընտրված մասնակցին: Հետեւեք NEWS.am STYLEինստագրամյան էջին՝ նորանոր հետաքրքիր հարցումների համար:

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE