22:44 1 մարտի, 2022Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ տաբատ է կրում, բաց գույնի բլուզ, որոնք համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Սոնան արձակել է մազերն ու արտահյատիչ շպարով է։ Կերպարն ամբողջական է դարձնում աքսեսուարը՝ ժամացույցը։ «Չէ՞ որ մեր այս ամբողջ աշխարհը փոքրիկ բորբոս է, որ բուսնել է մանրիկ մոլորակի վրա: Իսկ մենք կարծում ենք, որ կարող ենք ունենալ ինչ-որ բան`մտքեր, գործեր: Այս բոլորն ավազի հատիկ է»,- մեկնաբանություններում մեջբերել է դերասանուհին։ Հետեւորդները գնահատել են հրապարակումն ու Սոնային դրական խոսքեր են գչել․ «Գեղեցիկ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Սոնան ոճային բաճկոն էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։
Լուսանկարը՝ @tikotov