Տաղանդներ ենք փնտրում. Moviyan Accessories (ֆոտո)

18:38   4 նոյեմբերի, 2013

Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացում է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:

Ահա հերթական նամակը.

 

«Իմ անունը Մերի Ամիրաղյան է: Ես 21 տարեկան եմ, ավարտել եմ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինը: Ուսումն ավարտելուց հետո սկսեցի աշխատել աքսեսուարների իմ սեփական շարքի ուղղությամբ, որը վաճառվում է Moviyan անվամբ: Նաեւ անհատական պատվերներ եմ ընդունում»:



© NEWS.am STYLE