«Աշխարհը սիրո պակաս ունի». Աննա Դովլաթյան (ֆոտո)

11:14   1 մարտի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

274940840_291944003042078_3325987609243658041_n.jpg (246 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է՝ ծաղկեփունջը ձեռքին։ Դերասանուհին հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկմությունը։ «Բարեւ, գարուն։ Եղիր խաղաղ եւ սեր բեր քեզ հետ, աշխարհը սիրո պակաս ունի»,- մեկնաբանություններում գրել է դերասան Դավիթ Աղաջանյանի կինը։

273685648_947405095909340_931871178647922689_n.jpg (264 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը հետաքրքիր զգեստ էր կրում, որը համադրել էր վարդագույն բարձրակրունկների հետ։ Աննա Դովլաթյանն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջական էին դարձրել հետաքրքիր ականջօղերը։ «Երեկ գիշերը»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE