Քանյե Ուեսթը դարձել է ամենալսված երաժիշտը Spotify-ում

18:26   1 մարտի, 2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (Յե) դարձել է Spotify հարթակի ամենալսված երգիչը, հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով Complex-ին։

Երաժիշտն ամենամեծ լսարանն է ձեռք բերել 2022թ․-ի փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում։ Հատկանշական է, որ արտիստն այդ արդյունքին կարողացել է հասնել հակառակ նրան, որ հրաժարվել է իր ալբոմը հրապարակել սթրմինգային հարթակներում։

Ավելի վաղ Քանյե Ուեսթը թողարկել է իր նոր՝ «Donda 2» ստուդիական ալբոմը։ Այս պահին սկավառակը հնարավոր է լսել բացառապես «Stem Player»-ում։



© NEWS.am STYLE