Սուպերմոդելները՝ Վիրջիլ Աբլոյին նվիրված տրիբյուտ-ցուցադրության պոդիումին

22:12   1 մարտի, 2022

Փարիզում նորաձեւության շաբաթը բացել է Վիրջիլ Աբլոյի տրիբյեւտ-շոուն՝ հարգանքի տուրք մատուցելով Վիրջիլ Աբլոյի հիշատակին։ Պոդիում են դուրս եկել սուպերմոդելներ ու այլ աստղեր: Այս մասին հայտնում է Page Six-ը։

GettyImages-1373667549.jpg (474 KB)

Շոուին մասնակցել են Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը, Կայա Գերբերը, Քենդալ Ջենները, Կարլի Քլոսը, Ջիջի եւ Բելլա Հադիդները: Պոդիումում նրանց է միացել թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։ Շոուի հյուրերի թվում են եղել Ռիհաննան եւ նրա ընկերը՝ A$AP Rocky-ին, Ֆարել Ուիլյամսը, Կառլա Բրունին, Թեյլոր Հիլը եւ այլ աստղեր:

GettyImages-1373688806.jpg (456 KB)

Off-White-ի ցուցադրությունը, որը ստացել է Spaceship Earth անվանումը, Աբլոյի մահից հետո առաջինն է։ Ապրանքանիշը ներկայացրել է կուտյուրային հավաքածու, որը մշակել է նաեւ հենց ինքը՝ դիզայները։ Off-White-ը, որը պատկանում է LVMH կոնցեռնին, նախատեսում է աշխատել «Վիրջիլ Աբլոյի անսահման գաղափարների հետ, որոնք նա ամեն օր ուղարկել է WhatsApp-ով»:

GettyImages-1373688827.jpg (853 KB)

Դիզայները կյանքից հեռացել է անցյալ տարվա նոյեմբերին՝ կյանքի 42-րդ տարում։ Մահվան պատճառը քաղցկեղն էր, որի դեմ պայքարել է մի քանի տարի։

GettyImages-1373688979.jpg (441 KB)

Աղբյուրը՝ Gazeta.ru

 



© NEWS.am STYLE