«Գեղեցկության մարմնացում»․ Տաթեւ Սարգսյանի հրապուրիչ կերպարը

23:39   1 մարտի, 2022

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։

274784715_7098222356886836_7934992366296142299_n(1).jpg (90 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ուսերը բաց, սպիտակ գույնի բլուզ է կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Կերպարն ամբողջացնում է վզնոցը։

«Ոչինչ քեզնից չունեմ,

եղածը կոտրել եմ,

քո մասին չեմ հիշում,

վերադարձիդ չեմ սպասում, ե՞րբ ես գալու», - գրել է Տաթեւը։ Իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ ուղղել նրան․ «Գեղեցկության մարմնացում»։

274298039_1096180264511331_7211741018810197962_n.jpg (81 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Տաթեւ Սարգսյանը կրում էր զոլավոր վերնաշապիկ, որը համադրել էր սպորտային գլխարկի հետ։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE