«Գեղեցիկ ընտանիք»․ Սոնա Ռուբենյանի նոր լուսանկարը

17:39   2 մարտի, 2022

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ծնողների, քույրիկի եւ եղբոր հետ։

274733764_3236743189880508_6236926887593793634_n(1).jpg (381 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում նրանք ջերմ գրկախառնված են։ Երգչուհին սպորտային կերպարում է։ Նա կրում է սպիտակ բլուզ, մարմնագույն տաբատ, նույն գույնի վերնազգեստ, մարզակոշիկներ։ Նա արձակել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցիկ ընտանիք», «Շատ գեղեցիկ ու ներդաշնակ եք»։

273755029_529264071682308_500762963167262265_n.jpg (86 KB)

Օրերս հրապարակված կադրում Սոնան պատկերված էր ամուսնու՝ Էմիլի հետ։ Զույգը  ջերմ գրկախառնված էր։ Սոնան կրում էր հետաքրքիր նախշերով երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակումը տաղանդավոր երգչուհին չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE