Հղի Ռիհաննան թափանցիկ զգեստով մասնակցել է Dior-ի ցուցադրությունը (ֆոտո)

18:01   2 մարտի, 2022

Փարիզում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Dior-ի ցուցադրությունը։ Շոուի գլխավոր աստղը դարձել է Ռիհաննան, որը միջոցառման հյուրերի ցանկում է եղել։ Երգչուհու կերպարը ոչ ոքի անտարբեր չի թողել։ Ռիհաննան ընտրել է Savage X Fenty-ի հավաքածուի ժանեկավոր ներքնազգեստ եւ թափանցիկ զգեստ։ Peopletalk-ն այն արդեն իսկ անվանել է «աստղի ամենահամարձակ կերպարը»։

GettyImages-1374848772.jpg (230 KB)

Ռիհաննան խոշոր վզնոցներ էր կրում ու չոկեր։

Ռիհաննան ցուցադրությունը վայելել է LVMH ընկերության նախագահի՝ Բերնար Արնոյի (սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի սկեսրայրը), ինչպես նաեւ միլիարդատիրոջ դստեր՝ Դելֆինայի ընկերակցությամբ։



© NEWS.am STYLE