23:41 2 մարտի, 2022Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ երանգի, ուլտրակարճ, ոճային թավշյա զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Հրապարակումը Եվան չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Երազանքների աղջիկ»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր համարձակ դեկոլտեով, արծաթափայլ ուլտրակարճ զգեստ, ինչն էլ ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը, երկարաճիտներ։ Եվան արձակել էր մազերը, նախապատվությունը տվել վառ ու արտահայտիչ շպարին։ Հրապարակումը նա չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Ֆանտաստիկ», «գեղեցկուհի»։