Թոփ 3 ըմպելիքներ, որոնք կօգնեն ավելի արագ քնել

19:14   5 մարտի, 2022

Մելիսայով (մեղվախոտ) թեյ

Անանուխի ընտանիքի այս բույսը հանդիպում է ամբողջ աշխարհում։ Մելիսայի տերեւներն օգտագործվում են արոմաթերապիայի ժամանակ, ինչպես նաեւ դրանք չորացնում են եւ թեյ պատրաստում։ Ցիտրուսային բույրով բուրավետ խոտը դեռ միջնադարի ժամանակներից օգտագործվել է որպես հակասթրեսային միջոց։

Երիցուկի թեյ

Երիցուկի թեյը ոչ միայն անհանգստությունից ազատվելու բնական միջոց է, այլեւ անքնության դեպքում է արդյունավետ: Այս թեյի հանգստացնող ազդեցությունը բացատրվում է ապիգենինի հակաօքսիդիչի առկայությամբ, որը պատասխանատու է ուղեղի ընկալիչների հետ կապի համար, որոնք էլ նվազեցնում են անհանգստությունը:

Նարդոսի թեյ

Նարդոսունը ոչ միայն անուշ, այլեւ «հանգստացնող» բույր ունի։ Մանուշակագույն նարդոսի ծաղիկներից պատրաստված թեյը կօգնի հանգստացնել նյարդերը եւ բարելավել քունը։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE