Ոճային․ Իրինա Այվազյանի երեկոյան լուքը

19:45   3 մարտի, 2022

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

274889589_5683738401653790_5253458762103929295_n.jpg (184 KB)

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իրինան սեւ հագուստ է կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է հետաքրքիր աքսեսուարը՝ վզնոցը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել, իսկ օգտատերերից մեկը նշել է, որ Իրինան նման է դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնին։

273527853_1675789586115164_6960833998352983838_n.jpg (87 KB)

Օրերս տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կապույտ պիջակ էր կրում։ Իրինան հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում հագուստի գույնի ականջօղերը։ «Ժամանակն է օգտագործելու իմ գույները»,- հրապարակումը մակագրել էր Իրինան, իսկ հետեւորդները շտապել էին նրան դրական խոսքեր գրել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE