3 ոչ քաղցր մթերք, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը

18:07   6 մարտի, 2022

Ճակնդեղ

Ճակնդեղը ֆոլաթթվի հիանալի աղբյուր է, որը պատասխանատու է տրամադրության բարձրացման համար: Կազմում առկա է նաեւ բետաին, որն իր ազդեցությամբ նույնպես նման է բնական հակադեպրեսանտի։ Փորձեք ձեռոցում պատրաստված ճակնդեղ կանաչիների հետ եւ վատ տրամադրության հետքն անգամ չի մնա։

Լոլիկ

Եթե տրամադրության անկում եք նկատում, ապա պետք է լոլիկ ուտեք։ Այս բանջարեղենի կազմում կա լիկոպին, ֆոլաթթու, մագնեզիում եւ երկաթ, բոլոր այդ տարրերը նպաստում են սերոտոնինի եւ դոպամինի արտադրությանը:

Սխտոր

Զարմանալի է, բայց սխտորը բարձրացնում է տրամադրությունը։ Սակայն ավելի լավ է չափը չանցնել, քանզի բավականին յուրահատուկ հոտը դեռ ոչ ոք չի չեղյարկել։ Սխտորը հարուստ է ցինկով, օգտակար է իմունիտետի համար։ Այն անվանում են նաեւ հակադեպրեսանտ: Պատրաստեք համեղագույն սոուս սխտորով եւ Ձեր տրամադրությունն անմիջապես կներկվի նոր գույներով։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE