Սուպերմոդել Ադրիանա Լիման մեկ միլիոն դոլարով զբոսանավ է գնել

19:42   4 նոյեմբերի, 2013

Բրազիլական սուպերմոդել Ադրիանա Լիման ամերիկյան Ֆորտ Լոդերդեյլում մասնակցել է զբոսանավերի ամենամեծ շոուներից մեկին: Page Six-ի փոխանցմամբ, 33-ամյա մոդելը հոլանդական Zeelander 44 զբոսանավի համար վճարել է մեկ միլիոն դոլար: Ադրիանայի նավը Մայամի են առաքելու մեկ շաբաթից:

Հիշեցնենք, որ Լիման դարձել է Victoria's Secret-ի կանացի նոր օծանելիքի դեմքը: Բույրը կոչվում է Night: Օծանելիքի գովազդային հոլովակն առայժմ պատրաստ չէ, սակայն համացանցում հայտնվել է նկարահանումների տեսանյութը: Ծաղկային-արեւելյան բույրի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել սուպերմոդելների գիշերային երեկույթները:

Ոչ վաղ անցյալում Լիման արժանացել է հերթական գեղեցիկ տիտղոսին: Victoria's Secret ապրանքանիշի երկրպագուների վարկանիշային աղյուսակում Ադրիանայի փորը ճանաչվել է ամենասեքսուալն ու գեղեցիկը:



© NEWS.am STYLE