«Ես պարզապես ապրում եմ, սիրում եմ ու շնորհակալ եմ»․ VARDA-ն 37 տարեկան է դարձել (ֆոտո)

10:41   4 մարտի, 2022

Պարուհի VARDA-ն երեկ նշել է ծննդյան օրը։ Նա 37 տարեկան է դարձել, ինչի առիթով գրառում է արել իր միկրոբլոգում։

VARDA-2.jpg (200 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում VARDA-ն հրապուրիչ կերպարում է, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Երեկ 37 տարեկան դարձա։ Եվ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Ես պարզապես ապրում եմ, սիրում ու շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ե՛ւ լավի, ե՛ւ վատի համար»,- գրել է VARDA-ն։

VARDA-1.jpg (295 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում VARDA-ն դասական տաբատ էր կրում եւ պիջակ։ Նա վարդագույն բարձրակրունկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Պարուհու ձեռքին վարդերի փունջ էր։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Վարդի նման շքեղ»։



© NEWS.am STYLE