Հայտնի են արտիստների անունները, որոնք կօգնեն վարել «Օսկարը»

14:12   4 մարտի, 2022

Հայտնի են դարձել արտիստների անունները, որոնք այս տարի կմասնակցեն «Օսկար» մրցանակաբաշխության արարողության վարելուն, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Լեդի Գագան, Քրիս Ռոքը, Քեւին Քոսթները, Զոի Կրավիցը եւ Ռոզի Փերեսը կօգնեն անցկացնել միջոցառումը։ Հայտնի է, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կհայտարարվեն մյուս մասնակիցների անունները, որոնք կմիանան շոուին։

Արարողության հիմնական վարողներն են Ռեջինա Հոլը, Էմի Շումերը եւ Վանդա Սայքսը, արարողությանը պրոդյուսերները Ուիլ Փեքերն ու Շեյլա Քոենն են։ Արարողությունը ուղիղ եթերում կհեռարձակվի մարտի 27-ին՝ «ABC» հեռուստաալիքով։



© NEWS.am STYLE