21:45 4 մարտի, 2022Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Մերին կարե սանրվածքով է ու նախապատվություն է տվել վառ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճայոխոսություններ արել դերասանուհուն․ «Սիրուն»։

Օրեր առաջ տեղադադրված լուսանկարում Մերին սպիտակ հագուստ էր կրում։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու նախընտրել էր վառ շպար։ Կերպարն ամբողջական էին դարձնում խոշոր աքսեսուարները։ «Գունավո՞ր, թե՞ անգույն լուսանկարներ հրապարակեմ»,- մեկնաբանություններում գրել էր Մերին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։