«Բրիգադա» սերիալի աստղը տուրօպերատորից դատարանի միջոցով մեկ միլիոն ռուբլի է ստացել խափանված հանգստի պատճառով

19:12   4 մարտի, 2022

«Բրիգադա» սերիալում Ֆիլի կերպարը մարմնավորած դերասան Վլադմիր Վդովիչենկովը հաղթել է դատական գործ ընդդեմ հունական տուրօպերատորի։ 5-tv.ru-ի հետ զրույցում Պրեսնենսկի դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան հայտնել է, որ վնասի փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 1,2 միլիոն ռուբլի։

«Հօգուտ Վդովիչենկովի բռնագանձվել են հայցվորի կողմից կրած վնասները 583 733 ռուբլու չափով, տոկոսները՝ 8 924 ռուբլի, բարոյական վնասի փոխհատուցում՝ 30 000 ռուբլի, ինչպես նաեւ տուգանք 606 866 ռուբլու չափով»,- հայտարարել է Կոկայան։

Նախորդ տարի արտիստը ցանկանցել է կնոջ հետ հանգստի մեկնել Հունաստան։ Սակայն ուղեւորությունը չէր կայացել․ ընկերության ռուսական մասնաճյուղը փակվել էր կորոնավիրուսի համավարկի պատճառով։

Ռոստուրիզմի տվյալներով՝ ընկերության գործողությունների արդյունքում 27 հազար ռուս զբոսաշրջիկ է տուժել, տուրպերատորը նրանց ընդհանուր առմամբ 18 միլիոն եվրո է պարտք։

 



© NEWS.am STYLE